ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կենսաբանները մարդու մոտ «կյանքի իմաստի գեներ» են հայտնաբերել

Կենսաբանները մարդու մոտ «կյանքի իմաստի գեներ» են հայտնաբերել
22.10.2018 | 11:48

Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականների խումբը ԴՆԹ–ում հաջորդականություն են հայտնաբերել՝ երջանկության ընկալման և գոյության իմաստավորվածության հետ։ Գիտնականները 220000 մարդու գենոմ են վերլուծել և համեմատել են հարցաթերթիկների արդյունքների հետ, որը լրացրել էր ԴՆԹ–ի յուրաքանչյուր դոնոր։ Eure Alert-ը հաղորդել է՝ բոլոր տվյալները ստացվել էին Բրիտանական կենսաբանկից։ Գիտնականներին հաջողվել է 2 գենետիկ տարբերակ առանձնացնել, որ կապված են կյանքի իմաստի պատկերացումների հետ, 6 տարբերակ է հայտնաբերվել, որոնք որոշում են երջանկության ընկալումը։


Հետազոտության տվյալները ցույց են տալից, որ ԴՆԹ–ում նաև այլ հոգեբանական առանձնահատկություններ են գաղտնագրված։ Կախված գեների էքսպրեսիայից, մարդիկ կարող են իրենց առջև կյանքի տարբեր նպատակներ դնել կամ տարբեր կերպ վերաբերվել կյանքի իմաստի որոնմանը։ Գիտնականները ենթադրում են, որ այս տեղեկատվությունը կարելի է օգտագործել օգնելու մարդկանց՝ իրենց ավելի երջանիկ զգալ։

Դիտվել է՝ 3509

Մեկնաբանություններ